TotalFootball.am


03.08.20 20:49

Վիլիանը մերժել է «Չելսիին» ու բանակցում է «Արսենալի» հետ


Կիսապաշտպան Վիլիանը մոտ է «Չելսիից» հեռանալուն: Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ 31-ամյա բրազիլացին հրաժարվել է ստորագրել «Չելսիի» առաջարկած 2 տարվա պայմանագիրը և բանակցություններ է վարում «Արսենալի» հետ:

Բրազիլացին չի կարողացել համաձայնության հասնել «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, քանի որ պահանջում է 3 տարվա պայմանագիր: «Արսենալը» պատրաստ է բավարարել կիսապաշտպանի պահանջները: Հավանական է, որ նա «Չելսին» կլքի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից հետո:

Այս մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» կազմում ԱՊԼ-ի 36 խաղի է մասնակցել՝ դառնալով 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0