TotalFootball.am


03.08.20 18:58

«Բարսելոնան» ցանկանում է Ֆատիի հրաժարագինը հասցնել 400 միլիոնի


«Բարսելոնան» չի պլանավորում բաց թողնել կիսապաշտպան Անսումանե Ֆատիին և կփորձի պաշտպանել ֆուտբոլիստին այլ ակումբների կողմից հնարավոր հետաքրքրություններից:

2019 թվականի վերջին «կապտանռնագույնները» 17-ամյա Ֆատիի պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2021/22 մրցաշրջանը, իսկ հրաժարագինը բարձրացրին 170 միլիոն եվրոյի:

Այժմ «Բարսելոնան» ցանկանում է զգալիորեն ավելացնել Ֆատիի աշխատավարձը, ինչպես նաև սահմանել ավելի բարձր հրաժարագին՝ 400 միլիոն եվրո:

Համարվում է, որ այդ գումարը անհասանելի կլինի ցանկացած ակումբի համար կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Կատալոնական ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ կնքել նոր պայմանագիրը և արդեն կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալների հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0