TotalFootball.am


30.07.20 18:51

Ալեքսանդր Կարապետյանը հեռանում է «Սոչիից»


Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնել է, որ լքում է «Սոչին»:

«Իսկապես, ես լքում եմ «Սոչի» ակումբը: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի բոլոր երկրպագուներին, ինձ համար անասելի հաճելի էր «Սոչիում» խաղալը: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ինձ ընդունեցին տեղացի երկրպագուները, ինչ ջերմ էին նրանք վերաբերվում ինձ ակումբում անցկացրածս ամբողջ ժամանակահատվածում:

Իհարկե, կիսատության զգացում կա, ինձ թվում էր, որ դեռ օգուտ կբերեմ ակումբին: Կարող եմ ասել, որ ես հրաշալի մարզավիճակոմ էի, լավ մարզվում էի, փորձում էի արդյունավետ օգտագործել իմ խաղաժամանակը, բայց մարզիչը շատ քիչ փոփոխություններ էր կատարում: Ֆուտբոլիստը չի կարող գոհ լինել 5 կամ 10 րոպե խաղալուց: Ես վստահ եմ, որ կարող էի «Սոչիին» ավելին տալ, եթե ինձ ավելի շատ խաղաժամանակ տային», - Կարապետյանի խոսքերն է մեջբերել Sport24-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0