TotalFootball.am


27.07.20 21:48

Հայտնի են «Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրերը


Հայտնի են «Ալաշկերտի» ամառային նախապատրաստական ծրագրերը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 28-ից Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 10-օրյա հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նախատեսված է երեք ստուգողական հանդիպում` «Վանի» (28.07), ԲԿՄԱ-ի (06.08) և «Ուրարտուի» (08.08) հետ:

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, Հայկ Իշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ: Միևնույն ժամանակ, ակումբը երկարաձգել է պայմանագրերը Օգնյեն Չանչարևիչի, Տիագո Կոելյոյի և ավարտված առաջնության լավագույն ասիստենտ Տիագո Գալվաոյի հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0