TotalFootball.am


14.07.20 21:57

«Բարսելոնան» Կոուտինյուի տրանսֆերն առաջարկել է «Արսենալին» ու «Նյուքասլին»


«Բարսելոնան» առաջվա պես մտադիր է բաժանվել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյից և նրա ծառայություններն առաջարկել է «Արսենալին» և «Նյուքասլին»: Այս մասին հավաստիացնում է Goal-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անգլիական ակումբները դեռ չեն պատասխանել կատալոնացիների առաջարկին: «Բարսելոնան» ցանկանում է կիսապաշտպանի դիմաց ստանալ գոհացնող գումար: Տրանսֆերը նաև հնարավորություն կտա կատալոնական ակումբին՝ թեթևացնելու աշխատավարձի ցուցակը:

Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին, «Լիվերպուլից»: Տրանսֆերի համար վճարվել էր 145 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը վարձակալությամբ հանդես է եկել «Բավարիայում»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0