TotalFootball.am


14.07.20 19:27

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» ու պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր «Նոային»: Չեմպիոնության համար առանցքային խաղում տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով ու երկրորդ անգամ անընդմեջ նվաճեցին Հայաստանի Չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպման երկու գոլերը խփվեցին առաջին խաղակեսում. 18-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆուրջել Նարսինգը: 45-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 52 միավոր, «Նոան» 48 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում:

Այսպիսով, Հայաստանը Չեմպիոնների լիգայում դարձյալ կներկայացնի «Արարատ-Արմենիան»: «Նոան», որը նաև գավաթակիրն է, կխաղա Եվրոպա լիգայում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0