TotalFootball.am


14.07.20 13:55

Զիդան. «Մնում է ևս երկու խաղ, և այս պահին «Ռեալը» ոչինչ չի հաղթել»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 36-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով:

«Մենք շատ լավ խաղ անցկացրինք՝ ցույց տալով գնդակի շատ տպավորիչ վերահսկողություն: Երկրորդ խաղակեսը վատն էր, բայց չէ՞ որ մրցակիցը նույնպես խաղում է: Այս առաջնությունում հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել:

Եզրափակիչ սուլիչից հետո ես բղավեցի, քանի որ շատ գոհ էի: Եվ դա նորմալ է, քանի որ իմ թիմը շատ կարևոր երեք միավոր էր վաստակել: Ես բղավեցի, որպեսզի իմ տղաներին ցույց տամ, որ իրենք տպավորիչ խաղ անցկացրին:

Մնում է ևս երկու խաղ, և այս պահին մենք դեռ ոչինչ չենք հաղթել: Սա իրականություն է: Մենք շատ գոհ ենք, բայց պետք է ևս 6 միավոր վաստակել», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0