TotalFootball.am


14.07.20 12:29

[ՎԻԴԵՈ] Զավեշտ՝ Ռումինիայից. դարպասապահը երկու 11-մետրանոց է հետ մղել ու հեռացվել


Արտասովոր միջադեպ է եղել Ռումինիայի երկրորդ լիգայի՝ «Պետռոլուլի» և «Ռապիդի» միջև խաղում:

28-րդ րոպեին «Ռապիդը» խաղացել է 10 հոգով, իսկ 65-րդ րոպեին 11-մետրանոց է ստացել իր դարպասին: 19-ամյա դարպասապահ Միխայ Պոպան հետ է մղել հարվածը, բայց մրցավարը չի հաշվել փորձը, քանի որ դարպասապահը դուրս էր եկել դարպասային գծից: Պոպան դժգոհել է մրցավարի որոշումից ու դեղին քարտ ստացել դրա համար:

Երկրորդ 11-մետրանոցն իրացնելու համար նշակետին մոտեցել է «Պետրոլուլի» մեկ այլ ֆուտբոլիստ, բայց իրավիճակը կրկնվել է. Պոպան ժամանակից շուտ դուրս է եկել դարպասից ու հետ մղել գնդակը: Մրցավարը նորից խնդրել է կրկնել հարվածը: Այդ որոշման դեմ էմոցիոնալ բողոքի համար մրցավարը հեռացրել է դարպասապահին՝ ցույց տալով կարմիր քարտ:

Դաշտ է դուրս եկել «Ռապիդի» պահեստային դարպասապահը, իսկ 11-մետրանոցի նշակետին մոտեցել է «Պետրոլուլի» արդեն երրորդ ֆուտբոլիստը: Այս անգամ գնդակը բարձր է ընթացել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0