TotalFootball.am


10.07.20 15:54

«Ուրարտուն» նոր սպորտային տնօրեն ունի


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի նշանակում։ Ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել Դավիթ Աբրահամյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Դավիթ Աբրահամյանը տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, ժամանակին զբաղեցրել է նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։

«Ինձ համար սա նոր ու հետաքրքիր մարտահրավեր է։ Ես ուրախ եմ՝ «Ուրարտուի» ընտանիքի անդամը դառնալու համար։ Դեռ նախորդ տարի մենք Ջևան Չելոյանցի հետ քննարկել էինք հնարավոր համագործակցության տարբերակները։ Շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու, հուսով եմ, որ այդ աշխատանքը ակումբին հաջողություն կբերի շատ ուղղություններում»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Աբրահամյանը։





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0