TotalFootball.am


06.07.20 21:58

Երբ հաշիվն էական չէ. «Արարատ-Արմենիան» կարևոր հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Արարատը» ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Արարատ-Արմենիայի»:

Հանդիպման հաշիվը բացվեց միայն հիմնական ժամանակի վերջին րոպեներին. 88-րդ րոպեին աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակած 49 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական և երկրորդ տեղում ընթացող «Նոային» գերազանցում է 1 միավորով:

Առաջնության վերջին՝ 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» կխաղա հենց «Նոայի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0