TotalFootball.am


06.07.20 21:09

«Լիվերպուլը» պայմանագիր ստորագրեց ԱՊԼ-ի ամենաերիտասարդ դեբյուտանտի հետ


«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Հարվի Էլլիոթի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Ֆուտբոլիստը կարողացել է համաձայնագիր կնքել մերսիսայդյան ակումբի հետ, քանի որ արդեն լրացել է 17-ամյակը: Պայմանագրի ժամկետը չի հաղորդվում:

Էլլիոթը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ֆուլհեմից»: 2018/19 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել էր «Լիվերպուլի» 3 խաղի և դարձել անգլիական Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» հետ խաղին դուրս գալով 16 տարեկան 30 օրական հասակում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0