TotalFootball.am


05.07.20 21:49

«Լիվերպուլը» հաղթեց «Ասթոն Վիլլային»


Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»:

Հանդիպման հաշիվը բացվեց 71-րդ րոպեին. Սադիո Մանեն գոլի հեղինակ դարձավ Նաբի Կեյտայի փոխանցումից հետո:

Ավելացված ժամանակում «Լիվերպուլի» առավելությունը կրկնապատկեց Կուրտիս Ջոնսը: Գոլային փոխանցումն իր հաշվին գրանցեց Մոհամեդ Սալահը:

Չեմպիոնությունն արդեն ձևակերպած «Լիվերպուլն» այս հաղթանակից հետո հավաքում է 89 միավոր: «Ասթոն Վիլլան» 27 միավոր ունի և գտնվում է ԱՊԼ-ից դուրս մնալու գոտում՝ 18-րդ հորիզոնականում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0