TotalFootball.am


05.07.20 16:57

Առաջարկի դեպքում ՊՍԺ-ն Նեյմարին կվաճառի «Բարսելոնային»


ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը առաջվա պես ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին:  Բրազիլացուն հաջողվել է պայմանավորվել ակումբի ղեկավարության հետ, որ իրեն կվաճառեն «կապտանռնագույններին», եթե վերջիններս առաջարկ անեն: Այս մասին հաղորդում է AS-ը:

Նեյմարի տրանսֆերը կարող է կայանալ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: ՊՍԺ-ն հույս ունի 28-ամյա հարձակվողի համար մոտ 170 միլիոն եվրո ստանալ, բայց գումարը զգալիորեն կնվազի, եթե փարիզցիները համաձայնեն գործարկում ներառել «Բարսելոնայի» հարձակվողներ Անտուան Գրիզմանին ու Մուսա Դեմբելեին:

ՊՍԺ-ի հետ Նեյմարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0