TotalFootball.am


05.07.20 13:33

Մեսսին չի ցանկանում լքել «Բարսելոնան», բայց դժգոհ է ակումբի նախագահից


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ցանկանում հեռանալ «կապտանռնագույնների» կազմից, բայց շատ դժգոհ է վերջին ժամանակներում ակումբի կառավարումից: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Վերջերս իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Մեսսին դժգոհ է «Բարսելոնայում» իրավիճակից և ցանկանում է կարիերան շարունակել այլ թիմում: Հնարավոր տարբերակներից մեկը նշվում էր «Մանչեսթեր Սիթին», որի հետ նա կարող է պայմանագիր ստորագրել հաջորդ ամռանը՝ ազատ գործակալ դառնալուց հետո:

Ըստ Goal-ի տեղեկությունների՝ Լիոնելի շրջապատը կանխամտածված է տարածել այդ տեղեկությունը: Այդպիսով թիմի առաջատարը ցանկանում էր իր անվստահությունը հայտնել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

Բարտոմեուի նկատմամբ Մեսսիի դիրքորոշումը կարող է հանգեցնել պաշտոնից «Բարսելոնայի» ղեկավարի վաղաժամ հեռանալուն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0