TotalFootball.am


03.07.20 20:53

Կարիերան ավարտելուց հետո Բուֆֆոնը ցանկանում է դպրոցն ավարտել


«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է, որ պատրաստվում է ավարտել դպրոցը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո:

«Երբ ավարտեմ խաղալը, մեկ տարի ստեղծագործական հանգիստ կունենամ, երբ կկարողանամ ժամանակը հատկացնել ինձ ու ընտանիքիս: Բացի դրանից, ես ուզում եմ ավարտել դպրոցը: Ծնողներս այդ պատճառով արդեն 30 տարի է՝ գլուխս տանում են», - Բուֆֆոնի խոսքերն է մեջբերել Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին 42-ամյա դարպասապահը ևս 1 տարով երկարաձգեց «Յուվենտուսի» հետ պայմանագիրը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0