TotalFootball.am


03.07.20 19:30

«Ինտերը» պատրաստ է ՄՅՈՒ-ից գնել Ալեքսիս Սանչեսին


«Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որը 2019 թվականի ամռանը վարձակալությամբ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից»: «Ներաձուրիները» պատրաստ են 31-ամյա չիլիացու համար վճարել 20 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Goal-ը: 

«Ինտերն» արդեն երկարաձգել է Սանչեսի վարձակալության պայմանագիրը մինչև օգոստոսի սկիզբ: Հարձակվողը կկարողանա օգնել միլանյան ակումբին Ա Սերիայում, սակայն չի մասնակցի Եվրոպա Լիգայի խաղերի մեծ մասին:

Այս մրցաշրջանում Ալեքսիսը Իտալիայի առաջնության 13 խաղում 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0