TotalFootball.am


01.07.20 14:23

[ԱՂԲՅՈՒՐ] Հենրիխ Մխիթարյանը կխզի «Արսենալի» հետ պայմանագիրը


Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալի «Ռոմայում», ամենայն հավանականությամբ իտալական ակումբում կմնա մշտական հիմունքներով:

Նախօրեին՝ հունիսի 30-ին, «գայլերը» հայտարարեցին Մխիթարյանի հետ վարձակալական պայմանագիրը մինչև 2021-ի ամառ երկարաձգելու մասին: Մինչև հենց այդ ժամանակ էլ նախատեսված է լոնդոնյան ակումբի հետ Մխիթարյանի պայմանագիրը:

Ինչպես հավաստիացնում է Corriere dello Sport-ը՝ Մխիթարյանը կխզի «Արսենալի» հետ պայմանագիրը: Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել ակումբի հետ ու համաձայնեցրել համագործակցության ընդհատումը: Այդպիսով, կիսապաշտպանը «Ռոմա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Մխիթարյանը «Ռոմայում» է 2019 թվականի ամռանից: Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իտալական Ա Սերիայի 15 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0