TotalFootball.am


01.07.20 13:55

Սարրի. «Ռոնալդուն ու Դիբալան սովորել են ավելի հաճախ փնտրել միմյանց»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարրին մեկնաբանել է Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ խաղի արդյունքը (3-1): «Ծեր սինյորայի» կազմում աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն, Պաուլո Դիբալան և Դուգլաս Կոստան:

«Դա թիմային լավ աշխատանք էր, և մենք երեք հրաշալի գոլ խփեցինք: Թիմը խելքի էր եկել Իտալիայի Գավաթոջմ պարտությունից հետո, բայց դա միայն ժամանակի հարց էր, ֆիզիկապես մենք շատ լավ վիճակում ենք: Ռոնալդուի ու Դիբալայի խա՞ղը: Ինչ-որ բան փոխվել է շարժման տեսանկյունից, նրանք սովորել են ավելի հաճախ փնտրել միամյց: Նրանք հասկացել են, որ իրար հետ համագործակցելով երկուսն էլ պտուղներ են քաղում: Սա այն է, ինչ ես նկատել եմ նաև մարզումներին», - Սարրիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0