TotalFootball.am


01.07.20 12:58

«Կան նպատակներ, որոնց դեռ չեմ հասել». Մխիթարյանը՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին


Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ռոմայում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», իսկ իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով:

Վարձակալական պայմանագրի երկարաձգումից հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

- Շատ երջանիկ եմ: Արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորվել վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ: Ես շատ ուրախ եմ ևս մեկ մրցաշրջան այստեղ մնալու հնարավորության համար, քանի որ դեռ կան նպատակներ, որոնց չեմ հասել ու ցանկանում եմ անել դա: 

- Ինչպե՞ս կգնահատեք ձեր փորձառությունը «Ռոմայում»:

- Ես այստեղ եկել էի այնպիսի վստահությամբ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Ես սկսեցի խաղալ, խփեցի առաջին գոլն ու կատարեցի առաջին գոլային փոխանցումը, բայց հետո մի քանի վսնասվածքներ բարդացրին իրավիճակը: Երբ նորից պատրաստ էի ու մոտենում էի լավագույն մարզավիճակիս, սկսվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարը: Կարծում եմ՝ սա կարիերայիս վատագույն ժամանակն էր, բայց հիմա հաճելի է վերադառնալը՝ մրցաշրջանն ավարտին հասցնելու համար:

- Ձեր նպատակը որակները ցուցադրե՞լն է՝ հնարավորինս շատ րոպեներ խաղադաշտում անցկացնելով:

-  Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ միշտ կցանկանար խաղալ, բայց դուք գիտեք, որ միայն ցանկությունը բավարար չէ, կան բաներ, որոնք մարզիչն ավելի լավ է տեսնում, քան մենք: Ակնհայտ է, որ իմ նպատակը հնարավորինս շատ խաղեր անցկացնելն է, և երբ պահեստայինների նստարանին եմ լինեմ, ավելի քան պատրաստ կլինեմ օգնել թիմին նույնիսկ ընթացող խաղում: Ես կարծում եմ, որ մեր թիմը շատ մրցունակ է: Մենք ուզում ենք, որ «Ռոման» լինի լավագույն թիմը, որը հաղթում է խաղեր ու տիտղոսներ:

- Վերսկսումից հետո մենք 2 խաղ ենք անցկացրել: Ի՞նչ զգացողություններ ունեք հիմա:

- Մենք լավ սկսեցինք՝ «Սամպդորիայի» նկատմամբ հաղթանակով, որը հեշտ չէր: Վերադարձը դժվար էր, բայց մենք արեցինք դա թիմակիցների աշխատանքի շնորհիվ, հատկապես՝ Էդին Ջեկոյի: «Միլանի» հետ խաղում, կարող եմ ասել, առաջին խաղակեսում լավ խաղացինք, ավելի լավ տեսք ունեինք, քան նրանք: Չգիտեմ՝ ինչ պատահեց երկրորդ խաղակեսում: Նրանք սկսեցին վերահսկել խաղը, և մենք պայքարում էինք: Բայց չենք կարող հանձնվել հիմա, դա միշտ ամենահեշտ ընտրությունն է, մենք պետք է սովորենք սեփական սխալներից, ոչ թե կրկնել դրանք:

- Դուք նախկինում խաղացե՞լ եք դատարկ տրիբունաներով:

- Հնարավոր է, ընկերական խաղում: Հաճելի չէ դատարկ մարզադաշտում խաղալը: Լինի «Սան-Սիրոն», թե «Օլիմպիկոն»՝ դուք կարիք ունեք լսելու երկրպագուների աջակցությունը, տեսնել՝ ինչպես են նրանք տոնում գոլերը: Նման վիճակում հայտնվելը վատ է, բայց մենք գիտենք՝ որն է պատճառը և որ շատ մարդիկ աշխատում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ, ամեն ինչ անում են, որ ապահովեն երկրպագուների՝ հնարավորինս շուտ ու անվտանգ մարզադաշտ վերադարձը: Երբ դա տեղի ունենա, ես շատ ուրախ կլինեմ կրկին տեսնել «Ռոմայի» երկրպագուներին, քանի որ շատ ենք կարոտել նրանց: Առաջին խաղիս ժամանակից ես տպավորված եմ, թե ինչպես են նրանք աջակցում թիմին: Անհամբեր սպասում եմ նորից լեցուն մարզադաշտում խաղալուն և հուսով եմ, որ այդ օրը շուտ կգա:

- Ինչպե՞ս եք ապրում անվտանգության նոր կանոններով: Ձեզ անվտանգ զգո՞ւմ եք:

- Ակումբն արել է հնարավոր ամեն բան, որ երաշխավորի մեր անվտանգությունը, և ես շատ շնորհակալ եմ «Ռոմային» դրա համար: Ակնհայտ է, որ այս իրավիճակը նորություն է ինձ համար, թիմակիցներիս համար: Մենք ամեն շաբաթ թեստ ենք հանձնում խաղերից առաջ, և մենք կարողացանք Միլան գնալ՝ համավարակից ամենաշատը տուժած վայրերից մեկը: Սա աննախադեպ փորձ է, որը, հուսով եմ, ապագայում երբեք չի կրկնվի, բայց դրա համար մենք պետք է դրական էներգիա կուտակենք, որ առաջ շարժվենք:

- Առաջնությունում մնացել է անցկացնելու 10 խաղ, որոնցից հետո Եվրոպա Լիգան է, որին դուք լավ եք ծանոթ, բայց որն ունենալու է որոշակի ձևաչափ...

- Նախ մենք պետք է կենտրոնանանք Ա Սերիայի հաջորդ խաղերի վրա: Հետո Եվրոպա Լիգայի մասին մտածելու ժամանակ կունենանք, քանի որ մեկ ամսից ավելի կա: Եվրոպա Լիգայի խաղերն անցկացվելու են Գերմանիայում, առանց երկրպագուների և լինելու է ընդամենը 1 խաղ, դա հեշտ չի լինի, սա նորույթ է բոլոր թիմերի համար էլ, բայց այս որոշումները կայացվել են յուրաքանչյուրի առողջությունը պահպանելու համար: Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին ու մինչև եզրափակիչ հասնելու և այն հաղթելու հնարավորությանը: Բոլոր թիմերը, որ մնացել են մրցավազքում, շատ ուժեղ են, մենք պատրաստ ենք պայքարել նրանց հետ ու ներդնել բոլոր ուժերը հաղթելու համար:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0