TotalFootball.am


05.06.20 21:18

Զիդանի որդին մոտ է «Մոնպելյե» տեղափոխությանը


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանը, կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մոնպելյե»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Կրտսեր Զիդանը չի երկարաձգի մադրիդցիների հետ պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:

Բացի դրանից, Լուկան համաձայնել է հանդես գալ Ալժիրի հավաքականում: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին հանդիպում է ունեցել Լուկա Զիդանի հետ նախքան կորոնավիրուսի համավարակը և համոզել է 21-ամյա ֆուտբոլիստին՝ ընդունել Ալժիրի քաղաքականություն, որպեսզի հանդես գա հավաքականում: Աշնանը դարպասապահը կարող է խաղալ ազգային հավաքականում Աշխարհի առաջնության որակավորման փուլում:

Լուկա Զիդանը «Ռեալի» սան է: Այս մրցաշրջանը նա վարձավճարով անցկացնում է «Ռասինգում», որի կազմում Սեգունդայի 29 խաղի է մասնակցել՝ բաց թողնելով 36 գոլ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0