TotalFootball.am


05.06.20 17:42

[ՎԻԴԵՈ] Կոստա-Ռիկայում դարպասապահը շքեղ գոլ է խփել տուգանայինից


«Հուվենտուդ Էսկասուսենյայի» դարպասապահ Մինոր Ալվարեսը դարձել է Կոստա-Ռիկայի երկրորդ լիգայի Կլաուսուրայի փլեյ-օֆֆի տնային խաղի հերոսը:

Առաջին խաղակեսի վերջնամասում մրցակիցը բացել է հաշիվը: 85-րդ րոպեին «Հուվենտուդը» տուգանային հարվածի իրավունք է ստացել, որն իրացրել է դարպասապահը: 

Մինորի գոլը հավասարեցրել է դիմակայության հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ հետո՝ հետխաղային 11-մետրանոց հարվածաշար: Այստեղ ևս Ալվարեսն օգնել է իր թիմին՝ հաղթել 4-1 հաշվով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0