TotalFootball.am


04.06.20 11:51

Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարը կորոնավիրուսի օրերին 1 մլն եվրոյից ավելի են վաստակել «Ինստագրամում»


Հայտնի են դարձել մարզիկների շահույթներն «Ինստագրամում» կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Համաձայն Daily Mail-ի տեղեկությունների՝ այդ սոցցանցը մարտի 12-ից մայիսի 14-ը 3 մարզիկի հարստացրել է ավելի քան 1 միլիոն եվրոյով: Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսսիի և Նեյմարի մասին է:

Նրանցից յուրաքանչյուրն այդ երկու ամիսների ընթացքում 4-ական գովազդային գրառում է հրապարակել հովանավորներից: 219 միլիոն հետևորդ ունեցող պորտուգալացուն դա բերել 2.1 միլիոն եվրո, արգենտինացին, որն ունի 151 միլիոն հետևորդ, վաստակել է 1.45 միլիոն եվրո, իսկ 138 միլիոն հետևորդ ունեցող բրազիլացու շահույթը կազմել է 1.33 միլիոն եվրո: Համապատասխանաբար՝ 1 գովազդային գրառումը Ռոնալդուին 526 հազար եվրո է բերել, Մեսսիին՝ 363 հազար եվրո, իսկ Նեյմարին՝ 333 հազար եվրո:

Չորրորդ տեղում լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլն է, որը կարիերան ավարտել է 2011-ին: Նա 16 գովազդային գրառում է հրապարակել և արդյունքում վաստակել 653 հազար եվրո: Թոփ-10-ում են նաև Դևիդ Բեքհեմը, հնդիկ կրիկետիստ Վիրատ Կոհլին, Զլատան Իբրահիմովիչը, բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը, Դանի Ալվեշը և բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0