TotalFootball.am


03.06.20 19:36

Ռամոսը հրաժարվել է շփվել իսպանացի պետական պաշտոնյաների հետ


Իսպանիայի կառավարության անդամները տեսակոնֆերանս են անցկացրել Պրիմերայի ակումբներում հանդես եկող ակումբների մի քանի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը:

Տեսակոնֆերանսի ընթացքում քաղաքական գործիչները շնորհակալություն են հայտնել ֆուտբոլիստներին օրինակելի վարքագծի համար: Տեսակոնֆերանսին մասնակցել են Ժերար Պիկեն («Բարսելոնա»), Դանիել Կարվախալը («Ռեալ»), Կոկեն («Ատլետիկո») և Ասյեր Իլյարամենդին («Ռեալ Սոսյեդադ»):

Ի սկզբանե «Ռեալի» ներկայացուցիչը պետք է լիներ թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Սակայն պաշտպանը հրաժարվել է շփվել պետական պաշտոնյաների հետ կորոնավիրուսի համավարակի ընթացքում նրանց գործողությունների հետ անհամաձայնության պատճառով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0