TotalFootball.am


02.06.20 17:56

«Տորպեդոյի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել, ղեկավարությունը չի ընդունել այն


«Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Ալբերտ Աճեմյանը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Արագածի» հետ խաղից հետո (1-4), հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ղեկավարությունը, սակայն, դիմումը մերժել է:

«Տորպեդոյի» կազմում «Արագածի» դեմ խաղում տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, լեգեոներների մեծամասնությունը միայն վերջերս է վերադարձել Հայաստան և առայժմ գտնվում է կարանտինում: Այսպիսով, «Արագածի» դեմ խաղին առավելապես մասնակցել են պատանի և անփորձ ֆուտբոլիստներ:

Հաշվի առնելով այդ փաստերը՝ «Տորպեդոյի» ղեկավարությունը պարտությունն ամենևին չի կապում գլխավոր մարզիչի գործոնի հետ և չի ընդունել հրաժարականը: Փոխարենը ղեկավարությունը լիարժեք վստահություն է հայտնել Ալբերտ Աճեմյանին և նրա մարզչական շտաբին:

Հիշեցնենք, որ լեգեոներների՝ կարանտինում գտնվելու պատճառով «Արագածը» այդ խաղին մասնակցել է 10 ֆուտբոլիստով, իսկ դարպասում կանգնել է թիմի կիսապաշտպան Արսեն Հակոբյանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0