TotalFootball.am


02.06.20 16:37

«Շալկե-04»-ը չի օգտվել «Բարսելոնայից» Տոդիբոյին գնելու հնարավորությունից


«Շալկե-04»-ի պաշտպան Ժան-Քլեր Տոդիբոն, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», վարձակալության պայմանագրի ավարտից հետո կլքի թիմը:

Գերմանական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալել էր այս տարվա հունվարի կեսին: Պայմանագրում կողմերը հետագայում ֆրանսիացուն 25 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն էին ներառել, սակայն այն այդպես էլ չակտիվացվեց:

«Մենք այլևս հնարավորություն չունենք գնելու Տոդիբոյին: Այդ գործողության ժամկետը լրացավ մայիսի 31-ին», - «Շալկեի» սպորտային տնօրեն Յոհեն Շնայդերի խոսքերն է մեջբերել Sport.es-ը՝ հղում անելով Waz-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0