TotalFootball.am


31.05.20 16:20

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Իկարդին լիարժեք պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ


Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ: Այս մասին պաշտոնական կայքում հաղորդում է փարիզյան ակումբը:

Ֆրանսիական գրանդի հետ Իկարդիի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Իկարդին 2019-ի սեպտեմբերին վարձակալական հիմունքներով ՊՍԺ էր տեղափոխվել «Ինտերից»: Այդ ժամանակից ի վեր 31 խաղում ՊՍԺ-ի կազմում 20 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել բոլոր մրցաշարերում:

Արգենտինացին «Ինտերի» գույները պաշտպանել է 2013 թվականից՝ անցկացնելով 188 խաղ և խփելով 111 գոլ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0