TotalFootball.am


31.05.20 14:21

«Յուվենտուսը» Պյանիչի դիմաց «Բարսելոնայից» խնդրել է Ֆաթիին


«Յուվենտուսը» «Բարսելոնային» խնդրել է Անսու Ֆաթիին ներառել Միրալեմ Պյանիչի տրանսֆերային գործարքին: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆաթին «Բարսելոնայի» կազմում 16 խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաթին «Բարսելոնայի» 6 անձեռնմխելի ֆուտբոլիստների ցանկում է: Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք՝ Ֆաթին «Բարսելոնայի» պատմության՝ պաշտոնական խաղի մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0