TotalFootball.am


31.05.20 11:45

Ա Սերիայի վերսկսումից հետո նախատեսվում է ամեն օր խաղ անցկացնել


2019/20 մրցաշրջանի վերսկսումից հետո Ա Սերիայի խաղերը կանցկացվեն ամեն օր: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նման ծանր խաղացանկ է կազմվել, որպեսզի հասցնեն մինչև օգոստոսի 2-ը ավարտին հասցնել մրցաշրջանը: Հիշեցնենք՝ Ա Սերիայի վերսկսումը նախատեսվում է հունիսի 20-ին: Այնուամենայնիվ, նշվում է, որ ակումբների ու հեռուստաընկերությունների շահերից ելնելով՝ խաղերը կսկսվեն տարբեր ժամերի:

Ա Սերիայի առաջատարը «Յուվենտուսն» է, որը նախքան համավարակի պատճառով առաջնության ընդհատումը 63 միավոր էր վաստակել 26 տուրերում: Երկրորդ տեղում «Լացիոն» է 62 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0