TotalFootball.am


28.05.20 22:25

Հայտնի է Ա Սերիայի վերսկսման օրը


Իտալիայի կառավարությունը հավանության է արժանացրել հունիսի 20-ին ազգային առաջնության վերսկսումը:

«Ա Սերիան կվերսկսվի հունիսին: Որոշումն արդեն հաստատվել է կառավարության կողմից», - «Թվիթերում» գրել է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ա Սերիան հունիսի 13-ն է հաստատել որպես առաջնության վերսկսման ժամկետ: Ամենայն հավանականությամբ՝ հունիսի 13-ին կկայանա 25-րդ տուրից՝ մարտին հետաձգված 4 խաղերը՝ «Ատալանտա» - «Սասուոլո», «Ինտեր» - «Սամպդորիա», «Տորինո» - «Պարմա» և «Վերոնա» - «Կալյարի»:

Այդպիսով, մրցաշրջանը լիարժեք կվերսկսվի հունիսի 20-ին: Ա Սերիայի առաջատարն այս պահին «Յուվենտուսն» է, որը 26 տուրերից հետո հավաքել է 63 միավոր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0