TotalFootball.am


28.05.20 21:49

ՄՅՈՒ-ն շարունակում է բանակցել Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու շուրջ


«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել հարձակվող Օդիոն Իգալոյի հետ պայմանագիրը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Շանհայ Շենհուային»:

Չինական ակումբը մեղմացրել է դիրքորոշումն այդ հարցով: Այս մասին հայտնում է ESPN-ը: ՄՅՈՒ-ն ու «Շանհայը» շարունակում են բանակցություններ վարել:

Ավելի վաղ չինական ակումբը կտրականապես հրաժարվում էր քննարկել այդ հարցը՝ թողնելով միայն վաճառքի տարբերակը:

Իգալոյի վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը, և «Շանհայը» պլաններ է կապում Իգալոյի հետ չինական Սուպերլիգայի նոր մրցաշրջանի համար:

Բայց կասկածներ կան այն մասին, թե արդյոք ֆուտբոլիստին կթույլատրե՞ն վերադառնալ Չինաստան: 

Հունվարին ՄՅՈՒ-ն Իգալոյի 6-ամսյա վարձակալության համար վճարել էր 3 միլիոն եվրո և շաբաթական 130 հազար ֆունտ է ծախսում նրա աշխատավարձի համար, ընդ որում, ֆուտբոլիստն արդեն 2.5 ամիս է՝ չի խաղում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված դադարի պատճառով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0