TotalFootball.am


28.05.20 19:26

«Ռեալը» ոչ մի առաջարկ չի ստացել Բեյլի վերաբերյալ


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կմնա թիմում ևս մեկ մրցաշրջան:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «սերուցքայինները» մինչ օրս ոչ մի առաջարկ չեն ստացել 30-ամյա ուելսցու վերաբերյալ: Ակումբում շարունակում են հուսալ, որ Բեյլը կկարողանա վերադարձնել իր երբեմնի մարզավիճակն ու օգնել թիմակիցներին տիտղոսների համար պայքարում:

Բեյլի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Նյուքասլը», սակայն ակումբը դեռևս կապ չի հաստատել ոչ «Ռեալի», ոչ էլ ֆուտբոլիստի հետ: 

Այս մրցաշրջանում Բեյլը մասնակցել է Պրիմերայի 14 խաղի, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և նույնքան գոլային փոխանցմամբ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0