TotalFootball.am


27.05.20 22:21

Դավիդ Լուիսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից»


«Արսենալն» ու թիմի պաշտպան Դավիդ Լուիսը որոշել են մրցաշրջանի ավարտից հետո դադարեցնել համագործակցությունը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Անցած ամառ «Չելսիից» «զինագործների» կազմ տեղափոխված բրազիլացու պայմանագրում կա կետ, ըստ որի կողմերը կարող էին այս մրցաշրջանի ավարտից հետո փոխադարձ համաձայնությամբ ևս մեկ տարսվ երկարաձգել համագործակցությունը: Սակայն, ինչպես հայտնի է դարձել աղբյուրին՝ Լուիսը որոշել է սահմանափակվել մեր տարով:

33-ամյա բրազիլացին կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Վիտորիայում», «Բենֆիկայում», «Չելսիում» և ՊՍԺ-ում: Նրա ակտիվում 57 խաղ կա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0