TotalFootball.am


27.05.20 19:33

ՊՍԺ-ն մոտ է Մաուրո Իկարդիին գնելուն


ՊՍԺ-ն նշանակալի առաջընթաց է գրանցել «Ինտերի» հետ Մաուրո Իկարդիի լիարժեք տրանսֆերը գնելու մասին բանակցություններում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում: Արգենտինացին 2019-ի սեպտեմբերից փարիզյան ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: 

Ֆրանսիական գրանդը միլանյան ակումբին 55 միլիոն եվրո է առաջարկել, ինչպես նաև բոնուսներ: «Ներաձուրիները» պատրաստ են հրաժարվել լրացուցիչ վճարումներին, բայց ցանկանում են իրենց ֆուտբոլիստի դիմաց ստանալ 60 միլիոն եվրո: ՊՍԺ-ն Իկարդիի համար արդեն 4 տարվա պայմանագիր է նախատեսել՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: Կողմերը մտադիր են բոլոր պայմանները համաձայնեցնել մինչև մայիսի 31-ը:

«Ինտերի» հետ Մաուրոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0