TotalFootball.am


26.05.20 15:57

Գաբին կվերադառնա «Ատլետիկո»՝ նոր պաշտոնով


«Ատլետիկոյի» նախկին կիսապաշտպան Գաբին կդառնա թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնականը հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Օգնականի պաշտոնում կիսապաշտպանը կփոխարինի Խերման Բուրգոսային, որը հայտնել է իր հեռանալու մասին: Իսպանացին ակումբ կվերադառնա հուլիսին, երբ լրանա «Ալ-Սադդի» հետ պայմանագրի ժամկետը:

Գաբին «Ատլետիկոյի» սան է և հիմնական թիմում 11 մրցաշրջան է անցկացրել՝ խաղալով 413 անգամ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0