TotalFootball.am


26.05.20 14:42

Զիդանը շարունակում է ցանկանալ Պոգբայի տրանսֆերը. Վան դե Բեկը պահեստային տարբերակ է


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կապ է պահպանում «Այաքսի» կիսապաշտպան Դոննի վան դե Բեկի հետ, որին ցանկանում է ձեռք բերել առաջիկա ամռանը: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

Չնայած Վան դե Բեկի նկատմամբ հետաքրքրությանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը շարունակում է մնալ նախընտրելի Զիդանի համար: Այնուամենայնիվ, ֆրանսիացի մասնագետը հասկանում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը դժվար կլինի:

Մինո Ռայոլան՝ Պոգբայի գործակալը, արդեն բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ: Բացի դրանից, «կարմիր սատանաների» ֆուտբոլիստով առանձնապես հետաքրքրված չէ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը նախկինում արդեն փորձել է Զիդանին համոզել՝ հրաժարվել այդ տրանսֆերից:

Վան դե Բեկով հետաքրքրված են նաև ԱՊԼ-ի մի քանի ակումբներ, որոնց թվում են «Նյուքասլը», «Էվերթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0