TotalFootball.am


26.05.20 13:57

«Ման. Սիթին» գտել է Լերոյ Սանեին փոխարինողին


«Մանչեսթեր Սիթին» գտել է ֆուտբոլիստի, որն ունակ է փոխարինել հարձակվող Լերոյ Սանեին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայան հավանականությամբ կտեղափոխվի «Բավարիա»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ եթե գերմանացու տեղափոխությունն ամեն դեպքում կայանա, «քաղաքայինները» կփորձեն ստանալ «Բայերի» հարձակվող Լեոն Բեյլիին: Ակումբը ճամայկացուն համարում է իդեալական փոխարինող Սանեի համար, իսկ հարձակման երկու եզրերում հանդես գալու կարողությունը լրացուցիչ փաստարկ է նրա օգտին:

Բեյլիին երկար ժամանակ հետևում է նաև «Արսենալը», սակայն «զինագործներին» դժվար կլինի մրցակցել «Սիթիի» հետ ֆինանսական տեսանկյունից: Լեոնի տրանսֆերը գնահատվում է մոտ 40 միլիոն ֆունտ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0