TotalFootball.am


25.05.20 22:58

ՉԼ եզրափակիչների պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Squawka-ի


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Squawka-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն հարձակվողը 21-րդ դարում:

Հաշվարկները կատարելիս վերլուծվել է, թե ինչ ներդրում են ֆուտբոլիստներն ունեցել հաղթական արդյունքի մեջ, խաղադաշտում ընդհանուր արդյունավետությունն ու ազդեցությունը թիմի վրա: Ընտրությանը մասնակցել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր եզրափակիչ խաղից հետո ստացել են «Խաղի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը:

21-րդ դարի՝ ՉԼ եզրափակիչների լավագույն ֆուտբոլիստների թոփ-10-յակն ունի այս տեսքը.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»). ՉԼ-2010/11 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (3-1):

2. Զինեդին Զիդան («Ռեալ»). ՉԼ-2001/02 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Բայերի» հետ (2-1)

3. Չավի («Բարսելոնա»). ՉԼ 2008/09 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (2-0)

4. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»). ՉԼ 2004/05 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Միլանի» հետ (3-3, 3-2՝ 11-մետրանոցներով)

5. Օլիվեր Կան («Բավարիա»). ՉԼ 2000/01 մրցաշրջանի եզրափակչ՝ «Վալենսիայի» հետ (1-1, 5-4)

6. Դիդյե Դրոգբա («Չելսի»). ՉԼ 2011/12 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Բավարիայի» հետ (1-1, 4-3)

7. Արյեն Ռոբբեն («Բավարիա»). ՉԼ 2012/13 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Բորուսիայի» հետ (2-1)

8. Անխել Դի Մարիա («Ռեալ»). ՉԼ 2013/14 մրցաշրջանի եզրափակչ՝ «Ատլետիկոյի» հետ (4-1)

9. Գարեթ Բեյլ («Ռեալ»). ՉԼ 2017/18 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Լիվերպուլի» հետ (3-1)

10. Դիեգո Միլիտո («Ինտեր»). ՉԼ 2009/10 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Բավարիայի» հետ (2-0):

11-րդ տեղը զբաղեցրել է «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՉԼ 2016/17 մրցաշրջանի՝ «Յուվենտուսի» հետ եզրափակչի համար (4-1):





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0