TotalFootball.am


25.05.20 19:11

Էդեգորը Զիդանի պլաններում է. նա շանս կստանա հաջորդ մրցաշրջանում


«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», ամենայն հավանականությամբ առաջիկա ամռանը կվերադառնա մադրիդյան ակումբ:

Ինչպես հաղորդում է AS-ը՝ 21-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պլաններում է հաջորդ մրցաշրջանի համար: Նորվեգացին հաջորդ մրցաշրջանում կվերադարձվի «Ռեալ» ու նոր շանս կստանա թիմում:

Այս մրցաշրջանում Մարտինը Պրիմերայի 23 խաղի է մասնակցել՝ աչքի ընկնելով 4 գոլով ու 5 գոլային փոխանցմամբ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0