TotalFootball.am


24.05.20 17:50

Արթուրին ուղարկել են «Բարսելոնայի» երկրորդ թիմ


«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին ուղարկել են կատալոնական ակումբի դուբլ: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը: 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Բարսելոնան» գրեթե համաձայնեցրել է ֆուտբոլիստի տեղափոխությունը «Յուվենտուս»: Սպասվում է, որ Արթուրը կընդգրկվի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ հակառակ ուղղությամբ տրանսֆերի գործարքում:

Ավելի վաղ Արթուրը հայտարարել է, որ կցանկանար շարունակել ելույթները կատալոնական ակումբում:

Արթուրը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը բրազիլական «Գրեմիոյից»: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Պրիմերայի 16 խաղի՝ դառնալով 3 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0