TotalFootball.am


24.05.20 17:01

«Նա հաղթողի բնավորություն ունի». Լինգարդը համեմատել է Իբրահիմովիչին ու Ջորդանին


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարծիք է հայտնել «Վերջին պար» ֆիլմի մասին, որը նվիրված է «Չիկագո Բուլզ» բասկետբոլային թիմին ու թիմի առաջատար Մայքլ Ջորդանին:

«Շատ ոգեշնչող սերիալ է: Թիմում եղել են Դեննիս Ռոդմանը, Սքոտտի Պիպպենը, Մայքսլ Ջորդանը, նրանք հավաքվել էին մի տեղ ու անում էին իրենց գործը: Իսկապես ոգևորող էր նայելը, թե ինչպես է Ջորդանի աշխատանքային էթիկան օգնում թիմակիցներին՝ դառնալ ավելի լավը: Գերազանց պատմություն է:

Կա՞ն արդյոք նմանատիպ մարդիկ ֆուտբոլում: Կնշեմ Զլատան Իբրահիմովիչին: Երբ նա եկավ «Մանչեսթեր Յունայթեդ», մենք զգում էինք այդ աուրան նրա շուրջ: Նա հաղթողի բնավորություն ունի, և դա մոտիվացնում էր մեզ հաղթել տիտղոսներ: Ոչ բոլորն այդպիսի հատկանիշ ունեն:

Նա եկավ ՄՅՈՒ և ասաց, որ ուզում է տիտղոսներ հաղթել: Այդ ժամանակ ես երիտասարդ էի, ինչպես և Մարկուս Ռեշֆորդը, և երբ մենք հաղթեցինք առաջին տիտղոսը, դա մեզ դարձրեց հաղթանակի ծարավ: Կասեի, որ Զլատանը հաղթական ոգի բերեց թիմ», - Լինգարդի խոսքերն է մեջբերել beIN Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0