TotalFootball.am


22.05.20 22:38

Անչելոտի. «Զիդանը փոխեց իմ պատկերացումները ֆուտբոլի մասին»


«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատմել է Թուրինի «Յուվենտուսում» Զինեդին Զիդանի հետ աշխատանքի մասին, երբ ֆրանսիացին ֆուտբոլիստ էր:

«Զիդանի հետ ես փորձում էի փոխել իմ պատկերացումը համակարգի մասին: Նա առաջին ֆուտբոլիստն էր, որ ինձ հնարավորություն տվեց փոխելու սխեման ու խաղալ այլ կերպ:

Նախ մենք օգտագործում էինք 3-4-1-2 սխեման, որում Ալեսանդրոր Դել Պիեռոն ու Ֆիլիպո Ինձագին տեղակայվում էին առջևում, իսկ Զիդանը՝ մի փոքր հետ: Հետո մենք անցանք 4 պաշտպանով խաղին, բայց հարձակման գիծը մնաց առաջվա պես:

Զիդանը փոխեց իմ պատկերացումները ֆուտբոլի մասին: Մինչ «Յուվենտուսը» ես կենտրոնացած էի 4-4-2-ի վրա, բայց նրանից հետո դա փոխվեց: Ես ուզում էի Զիդանին լավագույն դիրքում դնել, որ նրան ավելի հարմարավետ լիներ», - Անչելոտիի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0