TotalFootball.am


22.05.20 20:08

Մոուրինյուն՝ «Ինտերից» հեռանալու մասին. «Չի կարելի «Ռեալին» երեք անգամ «Ոչ» ասել»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է 2010 թվականին «Ինտերից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին: Միլանյան ակումբում անցկացրած վերջին մրցաշրջանում պորտուգալացին հաղթել էր Չեմպիոնների լիգան:

«Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ես դեռ չէի ստորագրել պայմանագիրը «Ռեալի» հետ: Ինչ-որ մեկն ասել էր, որ «սերուցքայինների» ներկայացուցիչները վճռական խաղից առաջ եկել էին մեր հյուրանոց: Բայց դա սուտ է: Նման բան չի եղել:

Ես ուզում էի կարիերաս շարունակել «Ռեալում»: Նրանք ցանկանում էին ինձ հետ պայմանագիր կնքել դեռ 2009-ին, բայց ղեկավարությունն այդ ժամանակ ինձ թույլ չտվեց հեռանալ: Ես արդեն մերժել էի մադրիդցիներին, երբ գլխավորեցի «Չելսին», իսկ երեք անգամ նրանց «Ոչ» ասել չի կարելի:

Որոշեցի հեռանալ «Ինտերից» «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչ խաղից հետո, քանի որ գիտեի, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգան: Դա ճիշտ որոշում էր, բայց «Ինտերում» ես ամենաերջանիկն եմ եղել», - Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0