TotalFootball.am


22.05.20 16:46

Արթուրը պատրաստ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Յուվենտուս»


«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոն պատրաստ է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:

«Բարսելոնան» ցանկանում է ֆուտբոլիստին ներգրավել Միրալեմ Պյանիչի տրանսֆերային գործարքում: Հաղորդվում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին պատրաստ չէ բաց թողնել Պյանիչին, եթե «Յուվենտուսին» չհաջողվի որպես փոխարինող ստանալ Արթուրին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պյանիչն արդեն անձնական պայմանների շուրջ համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Փոխանակումը կարող է կայանալ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0