TotalFootball.am


22.05.20 15:50

Սանչեսը, Ռաբիոն ու Գոդինը՝ Ա Սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշական թիմում


Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը կազմել է 2018-ից 2020 թվականների ընթացքում Ա Սերիայի ակումբների ամենաանհաջող տրանսֆերների խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահի դիրքը զբաղեցրել է «Նապոլիի» 23-ամյա իտալացի դարպասապահ Ալեքս Մերետը, որը գնահատվում էր 30 միլիոն եվրո:

Պաշտպանության գծում ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լեոնարդո Սպինացոլան («Ռոմա», 23.5 մլն եվրո), Դիեգո Գոդինը («Ինտեր», 5 մլն), Դենիս Վավրոն («Լացիո», 10 մլն) և Անտոնիո Բարեկան («Ջենոա», 10 մլն):

Կիսապաշտպանությունում հայտնվել են այսպիսի հայտնի ֆուտբոլիստներ՝ Լուկաս Պակետա («Միլան», 30 մլն), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս», 20 մլն), Խավյեր Պաստորե («Ռոմա», 10 մլն):

Հարձակվողների եռյակը վատագույն տրանսֆերի հավաքականում ունի այս տեսքը՝ Սիմոնե Վերդի («Տորինո», 20 մլն), Ալեքսիս Սանչես («Ինտեր», 27.5 մլն), Իրվինգ Լոսանո («Նապոլի», 35 մլն):





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0