TotalFootball.am


20.05.20 23:55

«Ռեալը» Մանեին դիտարկում է իբրև Մբապեի այլընտրանք


Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին ձեռք բերելու տարբերակով: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

Ի սկզբանե «սերուցքայինների» նախընտրելի տարբերակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերն էր, բայց 21-ամյա ֆրանսիացուն գնելու հարցում առկա դժվարությունները նրանց ստիպել են ուշադրությունը սևեռել Մանեի վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սադիոն դեմ չէ լքել «Լիվերպուլը» և կարիերան շարունակել «Ռեալում»: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 28-ամյա սենեգալցին այնքան էլ լավ հարաբերություններ չունի «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:

«Լիվերպուլի» հետ Մանեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերը գնահատվում է 120 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0