TotalFootball.am


19.05.20 15:29

Սոնգ. ««Բարսելոնայում» ասացին, որ հազվադեպ եմ խաղալու, բայց ես գիտեի, որ միլիոնատեր կդառնամ»


«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Սոնգը խոսել է 2012-ին կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին հիշողություններից:

«Ֆուտբոլիստների մեծ մասը ապրում են ոչ ըստ միջոցների: Ես «Արսենալում» էի 8 տարի, բայց միայն վերջին 4 տարում սկսեցի լավ վաստակել: Աշխատավարձն աճում էր, բայց ես գիտակցում էի, որ շատ էի ծախսում: Երբ տեղափոխվեցի «Արսենալ», շաբաթական 16 հազար եվրո էի ստանում: Լինելով երիտասարդ տղա՝ ես հիացած էի:

«Արսենալում» հանդես գալու ողջ ընթացքում ես չկարողացա խնայել նույնիսկ 100 հազար եվրո: Թեպետ մարդիկ մտածում էին, թե ես, հավանաբար, միլիոնատեր եմ:

Երբ «Բարսելոնան» պայմանագիր առաջարկեց, ու տեսա, թե որքան եմ վաստակելու, երկրորդ անգամ չմտածեցի: Մտածում էի, որ կինս ու երեխաներս պետք է հարմարավետ ապրեն, երբ կարիերաս ավարտվի: Հանդիպեցի «Բարսելոնայի» սպորտային տնօրենի հետ, որն ինձ ասաց, որ հաճախ չեմ խաղալու: Բայց ես թքած ունեի դրա վրա: Գիտեի, որ միլիոնատեր եմ դառնալու», - Սոնգի խոսքերն է մեջբերել The Sun-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0