TotalFootball.am


19.05.20 14:58

Կլոպ. «Անարդար կլինի մրցաշրջանը չեղարկելն ու «Լիվերպուլին» չեմպիոն չճանաչելը»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ հավանություն չի տալիս անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունը չեղարկելու գաղափարը:

«Ոմանք առաջարկում են չեղարկել այս մրցաշրջանը: Բայց չէ՞ որ մենք արդեն անցել ենք ճանապարհի 76 տոկոսը, իսկ հիմա դուք պարզապես ուզում եք ջնջել ամեն ինչ: Կարծում եմ, որ դա անարդար է: «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ըստ տնային և արտագնա խաղերի: Մենք պետք է չեմպիոն դառնանք», - Կլոպի խոսքերն է մեջբերել Goal-ը:

29 խաղում «Լիվերպուլը» հավաքել է 82 միավոր: «Կարմիրները» 27 հաղթանակ են տարել, 1 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 1 պարտություն: Մերսիսայդյան ակումբը երկրորդ տեղում ընթացող «Ման. Սիթիին» գերազանցում է 25 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0