TotalFootball.am


16.05.20 16:51

Սոն Հըն Մինը ռազմական հավաք անցնելուց հետո վերադարձել է Անգլիա


«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հըն Մինը վերադարձել է Անգլիա Հարավային Կորեայում ռազմական հավաք անցնելուց հետո: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 27-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի ինքնամեկուսանալ միայն եթե նրա կորոնավիրուսի տեստը դրական արդյունք տա: Հաջորդ շաբաթ Սոնը կկարողանա անհատական մարզումներ սկսել «Տոտենհեմի» մարզաբազայում:

Հիշեցնենք՝ համաձայն Հարավային Կորեայի օրենքների՝ յուրաքանչյուր տղամարդ մինչև 28 տարեկանը պետք է զինվորական ծառայություն անցնի, որը տևում է 21 ամիս: 2018-ին Սոնը հավաքականի հետ Ասիական խաղերի ոսկե մեդալ նվաճեց, ինչը նրան թույլ տվեց խուսափել զինվորական ծառայությունից: Այնուամենայնիվ, կորեացին ստիպված է եղել երեքշաբաթյա հավաքի մասնակցել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0