TotalFootball.am


08.04.20 22:55

Մալդինին ու իր որդին ապաքինվել են կորոնավիրուսից


«Միլանի» նախկին պաշտպան, իսկ ներկայումս՝ ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ու իր որդին՝ «ռոսսոներիների» հարձակվող Դանիել Մալդինին բուժվել են կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Նշվում է, որ և Պաոլոն, և Դանիելեն անցել են իրենց աշխատանքին: Մալդինի-ավագը մոտ ժամանակներս կհանդիպի «Միլանի» մյուս ղեկավարների ու ֆուտբոլիստների հետ, որպեսզի քննարկեն աշխատավարձերի կրճատումը:

Պաոլոյի և Դանիելեի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 21-ին: Երեք օր անց նախկին պաշտպանը հայտարարել էր, որ ինքն ու որդին պետք է բուժվեն մեկ շաբաթվա ընթացքում: Նա նաև պատմել էր, թե ինչպես է օրգանիզմը պայքարում վիրուսի դեմ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0