TotalFootball.am


08.04.20 19:32

«Մյուլերն ակումբի համար նույնն է, ինչ Օկտոբերֆեստը՝ Մյունխենի համար». «Բավարիայի» նախագահ


«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի հետ պայմանագրի երկարաձգումը՝ ֆուտբոլիստին անվանելով ակումբի խորհրդանիշը:

«Մյուլերը «Բավարիայի» հերոսն ու խորհրդանիշն է: Թոմասն ամբողջ կարիերան անցկացրել է մեր ակումբում և կարողացավ նորովի բացահայտվել Ֆլիկի օրոք: Նա առաջատար ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Մյուլլերը «Բավարիայի» համար ունի նույն նշանակությունը, ինչ Օկտոբերֆեստը՝ Մյունխենի համար: Դրա համար էլ նրա հետ պայմանագրի երկարաձգումը հիանալի նորություն է», - Հայների խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

Մյուլերի և «Բավարիայի» միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0